Goodinfo-ն ձեզ է ներկայացնում խորհուրդներ, որոնց հետևելով, դուք կկարողանաք շատ կարճ ժամանակում ունենալ գեղեցիկ կազմվածք։

1․ Նախաճաշից կես ժամ առաջ։

Ամեն առավոտ լավ է խմել 1 բաժակ կիտրոնով ջուր։ Սա կլավացնի նյութափոխանակությունը։

2․ Բանջարեղեն և կրկին բանջարեղեն․

Օրվա ընթացքում հարկավոր է ուտել մոտ 750 գր․ բանջարեղեն, իհարկե ոչ միանգամից, այլ մաս-մաս, օրինակ 3 անգամով։

3․ Աղանդե՞ր․․․

Կոնֆետներն ու թխվածքաբլիթները պետք է փոխարինել մեկ-երկու կտոր դառը շոկոլադով։ Այն և համեղ ՝ և քիչ կալորիական։

4․ Թեթև ուտե՞լ ես ուզում․․․

Երբ քաղցն այնքան ուժեղ է, որ հնարավոր չէ սպասել ճաշին, ուրեմն պետք չէ տանջել օրգանիզմը։ Կարելի է ուտել ձու․ այն լավ հագեցնում  է և ունի ընդամենը 70 կկալ։

5․ Անանուխով թեյն օգևակար է

Այս ըմպելիքը շատ լավ հագեցնում է ծարավը։ Բացի այդ, սննդաբաները կարծում են, որ նրա բույրը նվազեցնում է քաղցրեղենի հանդեպ ցանկությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo.su