1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին հայկական շոու-բիզնեսը բոլորովին այլ պատկեր ուներ. հայտնիության գագաթնակետում էին Լիլիթ Կարապետյանը, Մայա Մարգարյանը, Մայքլ Քոթանջյանը, Կարեն Գալուլյանը, Կարինե Մովսիսյանը, Սրբուհի Քեքեջյանը եւ այլք…

NEWS.am STYLE-ը խոստանում է պարբերաբար անդրադառնալ նրանց, որոնց երգերի տակ է անցել շատերի մանկությունը։ Լավ, թե՝ վատ, դրանք եղել են մեր առօրյայի մի մասը։

Այսօր կխոսենք Սրբուհի Քեքեջյանի մասին։

0330

Ժամանակին նա բավականին սիրված էր, ուներ բազում հիթեր, ձայնասկավառակներ եւ տեսահոլովակներ։

 

Սրբուհին մասնակցում էր բոլոր համերգներին, հեռուստաեթերներին, հանդես է եկել նաեւ մենահամերգներով։

0430

Այժմ նա չի երգում, գրանցված չէ ոչ մի սոցցանցում, եւ նրա մասին այլեւս դժվար է տեղեկատվություն գտնել համացանցում՝ բացի նրա երգերից, որոնք ներբեռնել են նրա երկրպագուները։

0530 0630

0700 0730 0800 0942