BestInfo.am-ը գրում է.

2002-ին 19-ամյա աղբահավաք Միքի Քերոլը երջանիկ դիպվածով Բրիտանիայի ազգային վիճակախաղի տոմսով շահել էր մի ամբողջ կարողություն՝ 10 միլիոն ֆունտ ստեռլինգ։

0430 0530

Պատանու ուրախությանը, բնականաբար, սահման չկար։

[showad block=3]

Եվ շատ իզուր․ ստանալով շահած խոշոր գումարը, Միքին որոշում է  լրիվ նոր կյանք սկսել, որը այլևս երբեք չպիտի հիշեցներ իր նախորդ կյանքը։

0630 0700

Միքի Քերոլը չափից դուրս առատաձեռն էր․ ընկերների համար բեռնատարներով շամպայն էր պատվիրում, կիլոգրամներով ոսկի ու թանկարժեք քարեր գնում, հարյուրավոր մարմնավաճառուհիներ վարձում և երեկույթներ կազմակերպում, որոնց կնախանձեր անգամ ինքը՝ հռոմեացի զորավար Լուցիոս Լուկուլլոսը։

0730 0800 0942

Քերոլը գետի պես հոսող շամպայնի հետ նաև թանկարժեք առանձնատուն է գնում՝ ընդարձակ հողատարածքով հանդերձ, որտեղ էլ շարունակում է իր գինարբուքներն ու ցոփ կյանքը։ 10 տարի անց, սակայն, շքեղ առանձնատնից միայն ավերակներ են մնում։

1215 1230

Օրերս նա 100 հազար ֆունտով վաճառեց իր առանձնատունը՝ կորցնելով դրա համար ներդրված 700 հազար ֆունտ ստեռլինգը։ Որպես իր կողքով անցած շքեղ կյանքի հուշ, նա վերջին անգամ իր երբեմնի պերճաշուք  առանձնատան ավերակների ու ջարդուբուրդ արված թանկարժեք մեքենաների հետնապատկերում լուսանկարվեց մարմնավաճառուհիների ու «ընկերների» հետ, որոնց օգնությամբ էլ քամուն էր տվել շահած 10 միլիոն ֆունտ ստեռլինգը։

1630 1645

Առանձնատունը վաճառելուց ու պարտքերը փակելուց հետո Միքին դարձյալ աշխատանքի ընդունվեց հարազատ քաղաքի աղբահավաքման ծառայությունում։

Աղնյուրը՝ BestInfo.am