Շատ դեպքերում կինը վարակվում է վեներական հիվանդություններով տղամարդու հետ սեռական կապի արդյունքում: Հետևաբար, կինը պետք է շատ զգույշ լինի:

 

Որ դեպքերում և ինչպիսի ախտանշանների առկայության դեպքում է հարկավոր  դիմել բժշկի:
• Եթե ձեզ մոտ նկատում եք  փրփրակալած, կանաչ կամ մոխրագույն անսովոր արտադրություն, ապա խորհուրդ է տրվում դիմել բժշկի:  Այդպիսի դեպքերում չի բացառվում նրանցում նաև թարախի առկայությունը:
• Եթե դուք սեռական օրգաններում զգում եք գրգռվածություն,
• Սեռական օրգաներում այրոց եք զգում,
• Եթե սեռական շուրթերի հատվածում ցան է առաջացել,
• Եթե ձեզ մոտ նկատում է դաշտանային ցիկլի խանգարում,
• Ինչպես նաև եթե հաստ աղիքում ունեք տհաճ զգացողություններ,
• Հաճախակի միզարձակման խնդիր է առաջանում,
• Անդադար կոկորդը  քերծվում է /քոր է գալիս/,

• Նկատվում է ջերմության բարձրացում:

 

Կանաց մոտ վեներական հիվանդությունների ախտանշանները
1. Վեներական լիմֆոգրանուլեման (աճուկային լիմֆոգրանուլեմա, արևադարձային բուբոն կամ ավշայտուց).
Եթե խոսքը վերաբերվում է վեներական  լիմֆոգրանուլեմանին, ապա ձեզ մոտ վարակի հայտնվելու փոխարեն, կարող է հայտնվել ավշայտուց, որը կարող է շատ արագ անհետանել: Սակայն հետո  ձեզ մոտ կնկատվի փոքր կոնքի ավշային հանգույցների մեծացում: Դուք կարող  եք ունենալ «հանգույցների միաձուլման զգացողություն», իսկ այդ հատվածում մաշկը կարող է ձեռք բերել կարմիր երանգ:
2.  Ինչ վերաբերվում է խլամիդոզին, ապա այն արտահայտվում է ախորժակի բացակայությամբ: Ավելին, կարող է միզարձակման ու սեռական ակտի ընթացքում առաջանալ տհաճ զգացողություններ:

Չի բացառվում նաև, որ այդ ամենն ուղղեկցվի արտադրությամբ, որը որպես կանոն ունենում է տհաճ հոտ:
3. Գարդներելոզ. Գարդներելոզը վեներական հիվանդությունների խմբին պատկանող վարակիչ ինֆեկցիոն հիվանդություն է, որը արտահայտվում է ջրային արտադրությամբ: Որոշ դեպքերում այն ունենում է քսուքային կազմվածք, ունի ձկան հոտ,   արտադրությունը կարող է լինել  տարբեր գույնի: Այս հիվանդության դեպքում սովորաբար առաջանում է սեռական օրգանների այրոց ու քոր:
4. Գոնորեա/Սուսանակ/. եթե դուք վարակվել եք գոներայով, ապա ձեզ մոտ կառաջանա հաճախակի միզարձակման խնդիր: Արտադրությունը կարող է մակարդուկային  բնույթի լինել, չի բացառվում նաև արյան մակարդուկների առկայությունը:
5. Տրիխոմոնիազ. բնորոշ է կանաչ արտադրությունը, որը սովորաբար շատ սուր հոտ է ունենում: Այն կարող է նաև սեռական օրգաններում քոր առաջացնել: Միզարձակման ընթացքում, որպես կանոն, առաջանում է շատ տհաճ զգացողություն:
6. Տրիպպեր. նկատվում է   սպիտակ թանձր  ու թարախային  արտադրություն: Այս հիվանդության դեպքում բնորոշ ցավեր են համարվում նաև որովայնի ստորին հատվածի ցավերը: Շատերի մոտ հետանցքում առաջանում է քոր, իսկ որոշ դեպքերում այն կարող է և ոչ մի ախտանշանով չարտահայտվել:
7. Սիֆիլիս. Սիֆիլիսի դեպքում սեռական օրգանների, շրթունքների ու լեզվի  վրա կարող են առաջանալ  թանձրացումներ  /կարծրացումներ/: Հիվանդության 2-րդ շրջանում հիվանդի ամբողջ մարմինը պատվում է խոցերով: Նրանք կարող են լինել ինչպես շագանակագույն, այնպես էլ վարդագույն: Ավելին, կարող  են առաջանալ օրգանիզմում տհաճ զգացողություններ ու ալարկոտություն: Որպես կանոն այն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ: Իսկ եթե այս շրջանը ևս անտեսեք, ապա հաջորդում է հիվանդության 3-րդ փուլը, որի դեպքում ախտահարվում են բոլոր օրգանները, որը և կարող է մահացու ելք ունենալ:
8. ՁԻԱՀ. Այս հիվանդությունը ունի այն նույն ախտանշանները, որոնք բնորոշ են մրսածությանը: Այնուհետև հիվանդի մոտ նկատվում է փորլուծություն ու ջերմության բարձրացում, ինչպես նաև հիվանդը սկսում է նիհարել: Հիվանդության վերջին շրջանում առաջանում է միգրեն, ալարկոտություն ու քտնարտադրություն: