Goodinfo-ն գրում է․

Երեկ աշխատանքից տուն էի վերադառնում, երբ հանդիպեցի ծանոթիս։ Մենք որոշեցինք գնալ գարեջուր խմելու։ Զբոսնեցինք այգում, խմեցինք գարեջուրը, նստեցինք մի ռեստորանում ՝ վայելեցինք խորովածը, նորից գարեջուր խմեցինք։ Մի խոսքով շատ մտերմիկ զրուցեցինք։

Հետո ես նրան հրավիրեցի իմ տուն։ Նա համաձայնվեց, և մենք նորից գնեցինք գարեջուր ու գնացինք իմ տուն։ Ես վերջերս էի տեղափոխվել այդ տուն, քանի որ նոր էր ավարտվել տան վերանարոգումը։ Եկանք տուն, և ես սկսեցի նրան պատմել, թե ինչպես ենք վերանորոգել տունը, իսկ նա ամեն ինչ մանրակրկիտ ուսումնասիրում էր և հետաքրքրվում յուրաքանչյուր մանրուքով։

Եկավ կինս և ասաց․
– Ինձ թվում է բավական է արդեն գարեջուր խմեք։
– Ինչու՞ սիրելիս,-հարցրեցի ես։
– Որովհետև արդեն սկսել եք տան վերանորոգումից խոսել։
– Դե, եթե մարդուն հետաքրքրում է, չպատմե՞մ մանրամասները. զարմացած հարցրեցի ես։
– Իսկ միգուցե արդեն հիշես, որ նա է իր խմբի հետ միասին է վերանորոգել մեր տունը։

Այդ ժամանակ ես նոր հասկացա, որ իրոք չարաշահել ենք գարեջուրը։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo․su