Երեկ ավտոբուսով աշխատանքի էի գնում։ Կողքիս մի տղա էր նստած մոտավորապես 25 տարեկան։ Նկատեցի, թե ինչպես է նա ուշադիր նայում իմ հեռախոսի էկրանին։ Բարկացած մտա Google և որոնման դաշտում գրեցի

«Ինչպե՞ս բուժել Տուբերկուլոզը (թոքախտ)»։ 10 վայրկյան հետո նա անմիջապես փոխեց իր տեղը նստելով ավտոբուսի մյուս ծայրում։ Ահա, թե ինչ է նշանակում նայել, թե ինչ է անում անծանոթը իր հեռախոսով։