Bravo.am-ը գրում է.

Մհեր Մեսրոպյանն այսօրվանից համարվում է պաշտոնապես ամուսնացած: Երգչի պսակադրությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Նա եւ ընտրյալը` Արմինեն, Աստծո խորանի առջեւ օրհնություն ստանալուց հետո եկեղեցու բակում իրականացրել են նաեւ ԶԱԳՍ-ի արարողությունը:

textim__3535219_ts1497726771

Մհերն ու Արմինեն ամուսնացել են

Այս պահին նորապսակները Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում տոնում են իրենց միությունը հարազատների եւ Մհերի շոուբիզնեսյան ընկերների շրջապատում, որոնց թվում են Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Արամեն, Զարուհի Բաբայանը, Սերգեյ Սմբատյանը, Սոնա Շահգելդյանը, Ավետ Բարսեղյանը եւ այլք: textim__9651382_ts1497726720

Սերգեյ Սմբատյանի կինը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Սյոմա Կոդաբաշյանը եւ Արամեն

Զույգն ամուսնացել է երգիչ Վրեժ Կիրակոսյանի քավորությամբ: Հարսանեկան խնջույքին ներկա է նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Խնջույքի հետաքրքիր դրվագները լուսանկարել է BRAVO.am-ը:

Շարունակությունը՝այստեղ