Goodinfo-ն ներկայացնում է․

Տղամարդը գրեց մի նամակ և այն թողեց մահճակալի մոտ դրված սեղանին, իսկ ինքը մտավ մահճակալի տակ, որպեսզի ստուգի կինը դավաճանում է իրեն, թե ոչ։

Երբ կինը տուն տուն վերադարձավ, մտավ ննջարան և անմիջապես  նկատեց այդ նամակը։ Նա սկսեց կարդալ այն։ Կարդալուց հետո նա ինչ-որ բան գրեց նամակի մեջ և այն դրեց իր տեղը, իսկ հետո սկսեց պարել, երգել։

Կինը վերցրեց հեռախոսը հավաքեց ինչ-որ մեկի համարը և ասաց․

«Սիրելիս, ես հիմա արագ կփոխվեմ և քո մոտ կգամ, իմ հիմար ամուսինը վերջապես հասկացել է, որ նրա հետ ամուսնացել եմ խղճահարությունից ելնելով և հեռացել է։ Ես դեռ այն ժամանակ էի սխալ արել, որ ամուսնացել էի նրա հետ։ Լավ արդեն դուրս եմ գալիս՝ կհանդիպենք»։

Հետո կինը դուրս եկավ սենյակից։

Արցունքը աչքերին, հուսահատված ամուսինը դուրս եկավ մահճակալի տակից և որոշեց կարդալ կնոջ թողած նամակը։

Այնտեղ գրված էր․

«Դու հիմար ես։ Ես տեսել եմ քո ոտքերը, որոնք երևում էին մահճակալի տակից։ Ես գնացել եմ հաց գնելու»։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo.su