Tert.am-ը գրում է.

Ամռանը գեղեցիկ  ու բաց կոշիկներ  կրելու համար հարկավոր է  ունենալ խնամված ու  մաքուր ոտքեր, սակայն հաճախակի կանայք չեն կարողանում օգտվել այդ հաճույքից ճաքճքած կրունկների  ու ոտքերի  կոշտ մաշկի պատճառով:

Այս հարցում, ինչպես նշում է fithacker.ru-ն, կարող են օգնել ժողովրդական մեթոդները, որոք մաշկը կդարձնեն փափուկ ու նուրբ:

Այդ ամենի համար հարկավոր է  ընդամենը  բերանի ողողման համար հեղուկ (Listerine կամ նման այլ միջոց) ու սափրման համար նախատեսված քսուք:

Ինչպես պատրաստել

Նախ կրունկների  վրա քսեք սափրման համար նախատեսված քսուքը (սափրման համար նախատեսված դոնդողը ևս բավականին հարմար է):

Տարայի մեջ խառնեք հավասար քանակությամբ ջուր ու բերանի ողողման համար միջոցը, այդ ջրի մեջ թրջեք սրբիչը,  փաթաթեք այն ոտքերին և թողեք 30 րոպե:

30 րոպե հետո նույն սրբիչով տրորեք ոտքերը: Չոր մաշկը կսկսի  թեփ տալով պոկվել: Այնուհետև ոտքերին լոսյոն քսեք:

Փորձեք այս արդյունավետ տնային միջոցը ու դուք կկարողանաք ի վերջո բոլորին ցույց տալ ձեր գեղեցիկ ու խնամված ոտքերը:

Աղբյուրը՝ Tert.am