«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 20-ին Ժամը  10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

1. Արաբկիր վարչական շրջանի` Երզնկյան, Սբ. Աբգար թագավորի փողոցների, Այգեձոր փողոցի և նրբանցքների Ա. Խաչատրյան փող. 1-ից-8, Օրբելի փող. 1-ից-14 համարների, Փափազյան փող. 2-րդ, Կիևյան փող. 1-ին նրբանցքների, Հ. Էմինի փող. 1-ին փակուղու, Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի (Ֆիզիոթերապիայի ինստիտուտ),

[showad block=3]

2. Կենտրոն վարչական շրջանի՝ Կոնդ, Ձորագյուղ թաղամասերի, Վերին Անտառային, Անտառային, Սարմենի, Սիմեոն Երևանցի, Ռուսթավելի, Սբ. Հովհաննեսի, Ֆրիկի, Ձորափի փողոցների, Իսրայելյան փող. 43, Պարոնյան փող. 11-ից-40, Լեոյի փող. զույգ համարների, Սարյան փող. 22, 24, 26 շենքերի` իրենց կոտորակներով, Պռոշյան փող. 1-ին նրբանցքի, «Նաիրի» բժշկական կենտրոնի և 3-րդ կլինիկական հիվանդանոցի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: