Goodinfo– ներկայացնում է․

Տղամարդը գնում է ոստիկանության բաժին և հայտնում․

«Իմ կինը կորել է։ Նա երեկ գնացել է խանութ և չի վերադարձել»։

 Ոստիկանը պատասխանում է․
 «Ինչքա՞ն է նրա հասակը»։

«Ես հաստատ չգիտեմ, բայց մոտավորապես 168 սմ կլիներ»։

«Իսկ քաշը»։

«Չգիտեմ, նա ոչ գեր է, ոչ էլ նիհար»։

«Իսկ աչքերի գույնը»։

«Ընդհանարապես ուշադրություն չեմ դարձրել»։

«Մազերի գույնը»։

«Նա տարվա մեջ 2 անգամ փոխում է մազերի գույնը։ Չեմ հիշում հիմա ինչ գույնի է»։

«Ի՞նչ էր նա հագել տանից դուրս գալուց»։

«Հնարավոր է կիսաշրջազգեստ, չեմ հիշում հաստատ »։

«Ի՞նչ մեքենայով է նա դուրս եկել տանից»։

«Նա վերցրել է իմ մեքենան»։

«Իսկ ի՞նչ  է ձեր մեքենան»։

«Ամբողջովին նոր Ford f150, 2015 թվականի արտադրություն․․․․»

Տղամարդը ամբողջովին ներկայացնում է մեքենայի հզորությունը, դիզայնը, բոլոր մանրամասները առանց շունչ քաշելու, բաց չթողնելով ոչ մի դետալ։

Ոստիկանը նայում է նրա դեմքին և ասում․

«Մի անհանգստացեք, մենք կգտնենք ձեր մեքենան»։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo.su