Արյան մեջ վատ խոլեստերինի բարձր մակարդակ առկա է շատ մարդկանց մոտ։ Այս իրավիճակը հաճախ պայմանավորվում է կյանքի տեմպի հետ, քանի որ մարդիկ ուշադրություն չեն դարձնում առողջությանը։ Սակայն երբ խոլեստերինի մակարդակը արյան մեջ բարձր է, այն կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել։

Այս օշարակը կօգնի իջեցնել խոլեստերինը, արյան ճնշումը և կմաքրի արյան անոթները։

Անհրաժեշտ բաղադրիչները՝

• 1կգ կիտրոն

• 5 ճաշի գդալ սոդա
[showad block=3]

• Մաղադանոսի 5-6  փունջ

• 12 բաժակ ջուր։

Պատրաստման եղանակը

Կիտրոնները լվանալ սառը ջրով։ Կիտրոնները կտրատել, վրան ավելացնել տաք ջուրը, այնուհետ սոդան և թողնել 1 ժամ։

Մաղադանոսը լվանալ կտրատել ու ավելացնել կիտրոնի վրա։ Խառնուրդը ցածր կրակի վրա եփել 2 ժամ։

Ըմպելիքն արդեն պատրաստ է, որը պետք է լցնել ապակե տարայի մեջ և պահել սառնարանում։

Ամեն առավոտ դատարկ ստամոքսին այս խառնուրդից խմել 4 ճաշի գդալ։ Բուժումը շարունակել 20 օր։