shtap8-thumb

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 17։22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին Գեղակերտ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Ըստ նախնական տվյալների կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29-րդ կմ-ում, բախվել են «Lexus» մակնիշի 10 CT 101 պ/հ (վարորդ Լ. Ս. ծնված 1997 թ.) և «ԶԻԼ-130» մակնիշի 34 TD 326 պ/հ (վարորդ Ա. Պ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Օ. Ջ.-ը (ծնված 1971 թ.) և Տ. Ս-ը (ծնված 1994 թ.) տեղում զոհվել են:

Փրկարարները Օ.Ջ.-ի և Տ.Ս.-ի դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը և իրականացրել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի մաքրման և լվացման աշխատանքներ:

Ըստ shamshyan.com-ի` Lexus-ի վարորդն ու ուղևորները մասնակցում էին հարսանեկան արարողության ու մահացողները մայր ու աղջիկ էին։